Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Տրոիցկի դատարանը մեղավոր է ճանաչել հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով իր վարած «Կամազով» Մոսկվայում բախվել էր ավտբուսին և 18 մարդու մահվան պատճառ դարձել:

Ինչպես երևում է դատարանի վճռից, դատարանն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին և հաստատել նրա մեղքը:

«Հարությունյանը վարում էր չգրանցված տրանսպորտային միջոց, չի պահպանել երթևեկության կանոնները, մեծ արագություն է հավաքել, ուշադիր չի եղել ճանապարհին», – ասել է դատավորը:

Այս պահին վերջինս դեռ կարդում է վճիռը, և ընթերցումը կարող է տևել մոտ 5 ժամ:




Լրահոս