Վրաստանի իշխանությունները համոզված են, որ Հայաստանն ու Ադրբեջանը լեզու կգտնեն և համաձայնություն ձեռք կբերեն միմյանց հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին՝ մեկնաբանելով ԼՂՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը. հայտնում է Грузия-Онлайн-ը:
«Վրաստանի իշխանությունները անհանգստացած են մեր երկու եղբայրական պետությունների միջև ստեղծված իրավիճակով: Ես ուզում եմ միանալ տարածաշրջանում ապառազմականացմանը նպաստելու կոչերին: Դա մեծ նշանակություն ունի ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: Կայունությունը տարածաշրջանում անհրաժեշտ է բոլորիս համար:
Երկու երկրների միջև երկխոսությունը պետք է շարունակվի, և ես համոզված եմ, որ նրանք միմյանց հետ լեզու կգտնեն», – ասել է Վրաստանի նախագահը: