«Այսօր` ժամը 11:30-ին, Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությանը կնվիրի «ՈՒՐԱԼ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա»,-armlur.am-ին տեղեկացնում են արտակարգ ալիքի լրատվական կենտրոնից: «ՈՒՐԱԼ-43203» մակնիշի ամենագնաց ավտոմեքենան կահավորվել եւ հարմարեցվել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման, ձմեռային պայմաններում ձնաբքում հայտնված մարդկանց փրկելու եւ տեխնիկան խցանումներից դուրս բերելու, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակի վայրում որպես ղեկավարման շտաբ օգտագործելու համար: Ավտոմեքենան կահավորված է 15 մարդու համար նստատեղերով, սրահի ջեռուցման առանձին համակարգով, թեյի եւ սուրճի պատրաստման համար էլեկտրական սարքավորումով, ջրի տարողությամբ, փրկարարական պարանով, ավտոմեքենաները քարշակելու համար մետաղյա ճոպանով, լապտերներով, չոր սննդամթերքով, առաջին անհրաժեշտության դեղորայքով եւ տաք ծածկոցներով:
ՏՈՒՆ` ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ