Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն, չնայած արդեն 30 տարեկան է, բայց դեռ ցանկություն ունի և շարունակում է խաղալ:
«Չեմ մտածում կարիերաս ավարտելու մասին: Սա կարող է իմ վերջին խաղը լինել Ավստրալիայում:
Այժմ պետք է ընտրեմ այն տարբերակը, որն, իսկապես, լավ կլինի ինձ համար: Ցանկանում եմ խաղալ: Չեմ պատրաստվում հեռանալ, քանի որ ֆուտբոլն իմ կիրքն է:
Հասկանում եմ, որ կարող եմ կանգ առնել, բայց դեռ լավ մարզավիճակում եմ և նպատակ ունեմ ևս մեկ տարի շարունակել կարիերաս»,- նշել է դել Պիերոն: