ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ. Ս. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության կողմերը փաստաթուղթ ընդունեն կարգավորման քաղաքական սկզբունքների վերաբերյալ: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ բացառիկ զրույցում նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Անկասկած, անհանգստացնում է այն, ինչ կատարվում է շփման գծում: Կողմերը մեղադրում են միմյանց սադրիչ գործողությունների մեջ, նման բան եղել է նաև նախկինում, և, ցավոք, արդեն շատ տարիներ մենք պարբերաբար հետևում ենք նման տիպի բռնկումների, բայց այս անգամ դա հատկապես սուր է ընկալվում և մատուցվում: Քիչ մարդիկ չեն զոհվել, և մենք մյուս երկրների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսասատնից բացի՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը) հետ հաստատուն կերպով կողմերին կոչ ենք արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն, թույլ չտալ որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել բռնության հերթական դրսևորման»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ շաբաթվա վերջին Սոչիում նախատեսվում է Ռուսաստանի նախագահի առանձնին հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ:




Լրահոս