«ՀՀ և ԱՄՆ բարեկամական կապերը կշարունակեն կրել վերընթաց բնույթ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծննդյան 53-ամյակն է: Այս առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, մաղթել քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ:

«Մեծարգո պարոն Նախագահ,

Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության, ընդհանուր արժեքների և ձգտումների վրա: Երախտագիտություն եմ հայտնում Ձեզ մեր երկրների միջև համակողմանի համագործակցության զարգացման և Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ուղղված աջակցության համար:

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բարեկամական կապերը կշարունակեն կրել վերընթաց բնույթ՝ նոր, խոստումնալից հեռանկարներ բացելով մեր երկրների և ժողովուրդների խաղաղ ու բարեկեցիկ ապագայի համար»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:




Լրահոս