«Հայբիզնեսբանկի» նոր մասնաճյուղը Գեղարքունիքի մարզում է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Գեղարքունիքի մարզում ավելացնում է մասնաճյուղերի թիվը… Օգոստոսի 2-ին ք. Գավառ, Բունիաթյան 18/1 հասցեում տեղի ունեցավ  ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԳԱՎԱՌ» մասնաճյուղի հանդիսավոր բացումը, որին ներկա էին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, Բանկի այլ ղեկավար անձինք, Գեղարքունիքի փոխմարզպետը, Գեղարքունյաց թեմի առաջնորդը  և այլ հրավիրյալներ:

Բանկի այս մասնաճյուղը թվով երկրորդն է Գեղարքունիքի մարզում, իսկ ընդհանուր մասնաճյուղերի հաշվով` 33-րդը:

«ԳԱՎԱՌ» մասնաճյուղում հաճախորդները կսպասարկվեն հմուտ աշխատակիցների կողմից՝ հնարավորություն ունենալով օգտվելու տարբեր վարկատեսակներից, միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերից, ժամկետային ավանդների լայն տեսականուց և այլն:

 «Մասնաճյուղի թե աշխատակիցների, թե հաճախորդների համար ստեղծված են անվտանգության և հարմարավետության բոլոր պայմանները, իսկ մատուցվող ծառայությունների  սակագներն ու սպասարկման որակը կգոհացնեն յուրաքանչյուր հաճախորդի», – նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, ընդլայնելով մասնաճյուղերի աշխարհագրությունը, փորձում է հնարավորին չափով մոտ գտնվել իր հաճախորդներին և գործընկերներին, որոնց մի մասն էլ գտնվում է հենց Գավառ քաղաքում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով  մատուցվող ծառայությունների որակն ու արդիականությունը, փորձում է նպաստել տնտեսական կյանքի զարգացմանը նաև Հայաստանի մարզերում:

10581252_598535233601154_592601390_n

10581455_598534863601191_1435140144_n

10581721_598535196934491_1316485728_n

10583752_598535173601160_1326465804_n

10588640_598535076934503_868710090_n

10589060_598535240267820_1344424719_n




Լրահոս