Մեր ժամանակներում գրադարան այցելողների թիվը պակասել, բայց դեռ ինչ-որ չափով, բարեբախտաբար, պահպանվել է:
Համենայնդեպս Armlur.am-ի զրուցակիցների մեջ գտնվեցին նաև այնպիսիք, ովքեր հիմա նույնպես օգտվում են գրադարաններից:
Շատերը փաստեցին, որ առավել նախընտրում են online տարբերակով գրքերի ընթերցանությունը:
Սա ինչ-որ տեղ մխիթարական է, քանի որ գրադարանների ներկայացուցիչներն ամեն առիթով ասում են, որ ընթերցողներ գրեթե չունեն և բացի մասնագիտական գրականությունից այլ տիպի գրքերի պահանջարկ գրեթե չկա:
Ինտերնետային ընթերցանության առկայությունը, բնականաբար, գովելի է: Ճիշտ է շատերն էին բողոքում, որ այն վատ ազդեցություն է ունենում տեսողության վրա, բայց և անվճար է և առավել մատչելի ու արագ:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան