ԼՂՀ վարչապետն այսօր ևս կգիշերի դիրքերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ԼՂՀ Կառավարությունից տեղեկանում է, որ Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն իր մարտական ընկերների հետ օգոստոսի 3-ին մեկնել է դիրքեր եւ գիշերել այնտեղ:

Նա շրջել է մի քանի տասնյակ հենակետերով՝ զրուցելով դիրքապահ զինվորականների եւ կամավորների հետ: Ա. Հարությունյանի համոզմամբ՝ բոլորի մոտ ոգին մարտական է, եւ նրանք կուռ միասնականությամբ ամուր կանգնած են Արցախի պաշտպանության դիրքերում:

Այսօր եւս նախատեսվում է վարչապետի այց եւ գիշերակաց առաջնագծում՝ այս անգամ այլ ուղղությամբ:

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական ստորաբաժանումները մի շարք դիվերսիաներ են իրականացրել շփման գծում, սակայն ետ են շպրտվել՝ տալով առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր: Նույն ժամանակահատվածում հայկական կողմի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:




Լրահոս