ԽՈԶԻ ՄՍԻ ՏԵՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ-ում 35-ամյա ռուս մարդասպանը դանակահարել է իր 41-ամյա ընկերոջը, որից հետո համտեսել է զոհի միսը, իսկ հաջորդ օրը մնացորդները տարել Վլադիվոստոկի շուկա եւ վաճառել որպես խոզի միս: Տեղացիներից մեկը միսը գնել է, սակայն եփելիս տարածված տարօրինակ հոտ է զգացել եւ այն համտեսելով` միսն անհապաղ ներկայացրել է փորձաքննության:  Փորձագիտական արդյունքները հաստատել են, որ միսը կենդանական ծագում չունի: Իրավապահները տաք հետքերով հայտնաբերել են մարդասպանին: Նրա սառնարանում հայտնաբերվել է մարդու գլուխ: Մարմնի մնացած մասերը գտնվել են այգու ցախատանը: Մարդասպանը ձերբակալված է:




Լրահոս