
Երիտասարդ մեքսիկացին պատահաբար ինքնասպան է եղել՝ փորձելով լուսանկարվել զենքի հետ: 21-ամյա Օսկար Օտերո Ագիլարը հրազենից վիրավորվելու արդյունքում: Միջադեպը տեղի է ունեցել Մեխիկոյի հյուսիսում:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, զոհվելուց առաջ երիտասարդը խմել է ընկերների հետ: Հավանաբար, դրանից հետո ընկերները միտք են հղացել լուսանկարվել և տեղադրել լուսանկարները սոցցանցում: Ավելի ուշ, Ագիլարին գտել են հրազենից մահացած վիճակում:
Ոստիկանությունը երիտասարդի մահը դժբախտ դեպք է որակել: Չնայած դրան, նրա ընկերներից մեկը ձերբակալված է, իսկ մյուսը գտնվում է փախուստի մեջ: