«Երևանցիները սիրում են Երևանը» արտահայտությունը հերթական անգամ հաստատվեց Armlur.am-ի հարցախույզում:
Երևանն անփոխարինելի համարելով` մեր զրուցակիցների մեծ մասն այդպես էլ դժվարացավ որևէ մարզի կամ քաղաքի անուն տալ, որը մայրաքաղաքից ավելի նախընտրելի կլիներ ապրելու համար: Ոմանք էլ մեծ դժվարությամբ հայտնեցին գեղատեսիլ բնությամբ աչքի ընկնող այն բնակավայրի անունը, որն իրենց դուր է գալիս կամ պարզապես իրենց ծննդավայրն է:
Այսուհանդերձ, մարդկանց տրամադրություններում ավելի շատ գերիշխում էր միտումը, որ Երևանից հեռու իրենք միայն ժամանակավորապես կհաստատվեն` մայրաքաղաք վերադառնալու պայմանի դեպքում:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան