
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին վերսկսել է մարզումները: Նա նշել է, թե անհամբերությամբ է սպասում մրցաշրջանի մեկնարկին:
«Այսօր՝ կարճատև դադարից հետո, վերսկսում եմ մարզումներս: Անհամբերությամբ եմ սպասում նոր մրցաշրջանի մեկնարկին»,- համացանցի իր էջում գրել է վան Պերսին:
Նշենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել էր, թե վան Պերսին հանգստյան լրացուցիչ օրեր կստանա` աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտից հետո և կարող է բաց թողնել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2014/15 թվականների մրցաշրջանի առաջին հանդիպումը: