Ուկրաինացի բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում WBA, IBF, WBO, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (62-3, 52 КО) ցանկանում է մաքսիմալ կերպով պաշտպանել իրեն ամերիկացի բռնցքամարտիկ Շենոն Բրիգսի հարձակումներից (55-6-1, 48 КО):
Կլիչկո կրտսերը որոշել է կրկին օգտվել Ս. Ջորջի ծառայություններից, ով ապահովում էր նրա անվտանգությունը 2011-ին՝ Դեվիդ Հեյի դեմ միավորիչ մենամարտից առաջ:
Հիշեցնենք, որ Կլիչկոն, ով ակտիվորեն նախապատրաստվում է Կուբրատ Պուլևի հետ մենամարտին, վերջերս արդեն երկու անգամ հարձակման էր ենթարկվել 42-ամյա Բրիգսի կողմից՝ մեկ անգամ բաց մարզմանը, մեկ անգամ էլ՝ ռեստորանում ընթրիքի: