«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին իր թիմի մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
«Օգոստոսի 4–ի առավոտյան մարզման ժամանակ 34–ամյա ֆուտբոլիստը ձախ ոտքի մկանն է ձգել։ Առաջիկա օրերի ընթացքում հայտնի կդառնա կատալոնացի ֆուտբոլիստի վերականգման ստույգ ժամկետները»,- նշված է կայքում: