Ամերիկացի նկարիչ Սեմ Վան Ակենը 5 տարվա ընթացքում աշխատել է տարբեր պտուղներ տվող ծառի ստեղծման վրա: Նա բազմաթիվ ծառատեսակների պատվաստներ է արել մեծ մայրական ծառին՝ հատուկ ընտրելով նրանց ծաղիկների գույները, տեղեկացնում է Kedem-ը:
Նրա աշխատանքի արդյունքում ստեղծվել են ծառեր, որոնք բալի, սալորի, ծիրանի և դեղձի 40 տարբեր պտուղներ են տալիս:
ԱՄՆ հայտնի վայրերում՝ թանգարաններում, զբոսայգիներում և արգելոցներում արդեն տնկվել են 16 նման ծառեր: Գարնանը նրանք ծաղկում են տարբեր գույնի ծաղիկներով՝ սպիտակից և վարդագույնից մինչև մուգ կարմիր, իսկ ամռանը հարուստ բերք են տալիս: