Մերիլին Մոնրոյի մահը 50 տարի անց դեռ գաղտնիք է մնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նշանավոր ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի և սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոն (ի ծնե անունը՝ Ջին Մորտենսեն) մահացել է 52 տարի առաջ հենց այս օրը: Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 6-րդ տեղում։

Մոնրոն ծնվել է 1926 թ. հունիսի 1-ին որպես Նորմա Ջին Բեյքեր։ Նրա հայրը հայտնի չէ, իսկ մայրը տառապում էր շիզոֆրենիայով։ Մանկության մեծ մասը Նորման անց է կացրել մանկատներում, ինչը հետագայում մեծ հետք է թողել դերասանուհու հոգեկան վիճակի վրա։

1962թ. օգոստոսի 5-ին ոստիկանները գտան դերասանուհու անշունչ մարմինն իր սենյակում։ Մինչ օրս նրա մահվան պատճառը քննարկումների առարկա է։ Ոմանք կարծում են, որ Մոնրոն ինքնասպան է եղել, ոմանք համոզված են, որ նրան սպանել են Քենեդի եղբայրների պատվերով։ Մերիլինը սիրավեպ է ունեցել և՛ Ամերիկայի նախագահ Ջոն Քենեդիի, և՛ նրա եղբայր Բոբ Քենեդիի հետ։ Դերասանուհին որոշ գաղտնի տեղեկություններ ուներ նրանց մասին և սպառնում էր հայտնել դրանք լրագրողներին։ Այնուամենայնիվ, Մոնրոյի մահը հիսուն տարի անց էլ գաղտնիք է մնում։

Նկարահանվել է 31 ֆիլմերում, այդ թվում՝ «Ամեն ինչ Եվայի մասին» (All About Eve, 1950), «Նիագարա» (Niagara, 1953), «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ» (How to Marry a Millionaire, 1953), «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» (Gentlemen Prefer Blondes, 1954), «Ոմանք դա տաք են սիրում» (Some Like It Hot, 1959 Խորհրդային կինովարձույթում՝ «Ջազում միայն աղջիկներն են») և այլն։




Լրահոս