
Ամերիկյան Արքանզաս նահանգի դատարանը վերացրել է նախկինում գործող օրենքը, համաձայն որի ուսուցիչներին արգելվում էր ինտիմ հարաբերություններ ունենալ 21 տարեկանից փոքր աշակերտների հետ,- գրում է lenta.ru-ն:Դատարանը որոշել է, որ 18 տարեկանից սկսած աշակերտներն իրենց կամքով կարող են սեռական հարաբերություններ ունենալ այլ չափահասների հետ եւ դա նրանց սահմանադրական իրավունքն է:Միաժամանակ դատարանի նախագահը նշել է, որ ուսուցիչների նման գործողությունները պարսավանքի են արժանի: Դատավորներից մեկը չի համաձայնել որոշման հետ՝ նշելով որ կրթության բնագավառում այն բացասական ազդեցություն կթողնի: