Այսօր՝ մարտի 31-ին, վարչական արձանագրություն է կազմվել Էրեբունու ոստիկանության պետ Գագիկ Գաբրիելյանի նկատմամբ: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արձանագրությունը կազմվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից այն բանի համար, որ Էրեբունու ոստիկանապետի անձնական օգտագործման “Ֆոլքսվագեն-Պասսատ” մակնիշի 24 ՍՍ 254 համարանիշի և ծառայողական “Տոյոտա կորոլա” մակնիշի 700 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենաները նա շահագործում էր առանց ԱՊՊԱ և տեխզննման կտրոնների:Իսկ մեկ այլ փաստով Էրեբունու ոստիկանապետի նկատմամբ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:Տուգանվելուց հետո Էրոբունու ոստիկանապետի ավտոմեքենաների վրա հայտնվեցին ԱՊՊԱ կտրոնները:Նշենք, որ վարչական պատասխանատվության համար հիմք են հանդիսացել Գագիկ Շամշյանի երեկ հրապարակած տեղեկատվությունը և լուսանկարները, ինչից պարզ էր դառնում, որ Էրեբունու ոստիկանապետի ավտոմեքենաներն առանց ԱՊՊԱ կտրոնի են:
Էրեբունու ոստիկանապետը ենթարկվել է վարչական պատասխանատվության (լուսանկարներ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ