
Ըստ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Մարտի 30-ին Ազատության հրապարակում կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին մասնակցել է 4800 մարդ։ Հանրահավաքը սկսվել է ժամը 18.20-ին, իսկ ավարտից հետո կայացել է երթ։ Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի ընթացքում ոստիկանության կողմից պահպանվել է պատշաճ հասարակական կարգ: