Այսօր Հայաստանի երիտասարդական հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ընկերական հանդիպում Հայաստանի և Իրանի երիտասարդական հավաքականների միջև:
Հանդիպումն անցավ լարված պայքարում: Միակ գոլը գրանցվեց հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած 1-ին րոպեին: Տուգանայինի խաղարկումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Իրանի հավաքականի պաշտպանը: