Artsakhpress.am-ը հաղորդում է, որ Ադրբեջանի նախկին Պաշտպանության նախարարը ԼՂՀ սահմաններում զոհված զինծառայողների համար մեղադրում է իր երկրի իշխանություններին: Իսա Սադիգովն ասել է. «Ես ցնցված եմ: Շատ ծանր կորուստ է: Սա արդեն աղետ է: Մի փոքրիկ պատահարում այսքա՞ն կորուստ: Սա ի՞նչ պաշտպանություն է»:
Նախկին նախարարն այս իրավիճակը կապել է Ադրբեջանի բանակում առկա լուրջ խնդիրների, ինչպես նաև Պաշտպանությա նախարարության անզորության հետ: Սադիգովը մասնավորապես հայտարարել է. «Փոքրիկ օպերացիայի շրջանակներում 11 մարդու մահը ողբալի փաստ է և դրա հետ մեկտեղ սա նաև խայտառաություն է ռազմական իրականության մեջ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում