
Եգիպտական դատարանը որոշել է, որ երկրի կառավարությունը պետք է արգելափակի պոռնոգրաֆիկ կայքերը` հասարակության մեջ ազգային արժեքներն այդ կերպ պահպանելու համար։Daily Mail-ը գրում է, որ այս որոշումը մտավախություններ է առաջացրել ազատամիտ եգիպտացիների շրջանում: Նրանք անհանգստանում են, որ խորհրդարանում իսլամիստների հաղթանակի պատճառով երկիրը գնում է արմատական իսլամի ուղով:Օրենքը կարող է դեռևս բողոքարկվել գերագույն դատարանում: Երեք տարի առաջ Եգիպտոսում նման օրենք ընդունվել էր, բայց այն այդպես էլ չի կիրառվել։