
Մի քանի միջադեպերի վերաբերյալ վերջին հաղորդագրություններն անհանգստության լուրջ առիթ են: Այս մասին հաղորդվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հայտարարության մեջ:
«Յուրաքանչյուր դժբախտ դեպք ընտանիքների եւ այլ ներգրավված անձանց համար ողբերգությունն է, ԵԱՀԿ գործող նախագահ եւ Մինսկի խմբի համանախագահները օգոստոսի 2-ի իրենց հայտարարություններում դիտարկել են այդ հարցը: Ես եւ իմ թիմը կշարունակենք մեր դիտարկումները, որոնք կազմակերպվել են կողմերի համագործակցությամբ եւ վերջին անգամ օգոստոսի 1-ին են անցկացվել:
Յուրաքանչյուր դիտարկման ժամանակ իմ թիմը մոտենում է հայ-ադրբեջանական շփման գծին եւ համապատասխան կողմերից տեղեկություններ ստանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ ընդհանուր իրավիճակի վերաբերյալ, սակայն իրավիճակի դիտարկումն անցկացվում է միայն մեկ որոշակի տեղում: Մենք նաեւ տեղի հրամանատարներին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող եւ լարվածության թուլացման հարցերի լուծման հնարավորություններ ենք առաջարկում»,- հայտարարել է դեսպանը: