Հժ. Բարձրաստիճան պաշտոնյաները գումարնե՞ր են ներդրել է օֆշորային գոտիներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2011 թվականի ընթացքում կտրուկ` մոտ յոթ անգամ աճել է օֆշորային ֆինանսական գոտիներից Հայաստանի տնտեսության մեջ ներդրված գումարների ծավալըԵթե 2010 թվականին օֆշորային գոտիներից` Վիրջինյան կղզիներից, Լյուբսեմբուրգից, Լիխտենշեյնից Հայաստանի տնտեսության մեջ ներդրվել էր 6.8 միլիոն դոլար, ապա 2011 թվականին այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 42 միլիոն դոլար: Դրանից 32 միլիոն դոլարը ներդրվել է հանքարդյունաբերության մեջ: Իսկ սա նշանակում է, որ այդ գումարները ներդրել են մեր բարձրաստիճան պաշտոնյաները, բայց իրենց անունը չերևալու և հետագայում իրենց կապիտալը չկորցնելու նպատակով օգտվել են օֆշորների ընձեռած հնարավորություններից: Բայց ասում են` դա չի օգնում, և եթե շատ փնտրեն, ներդրողին կգտնեն: Պարզապես փնտրող է պետք: 




Լրահոս