Ավտովթար՝ Երեվանում. 46-ամյա կինը տեղում մահացել է (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես . հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00,05 –ի սահմաններում “Ֆոլցվագեն” մակնիշի 15 ԼՏ 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ 44-ամյա Հովհաննես Գրիգորյանը, վարելով ավտոմեքենան, Դավիթ Բեկի պողոտայի և Հունան Ավետիսյան փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը: Դեպքի վայր է ժամանել 1-03 ծառայության բրիգադը, որը, ավտոմեքենայից դուրս բերելով ուղևոր, 46-ամյա Անժելա Կարապետյանին, պատգարակով տեղափոխում է շտապօգնության ավտոմեքենան, սակայն այդ ընթացքում կինը մահանում է:Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: 




Լրահոս