
Երեկ հայտնի է դարձել այն հինգ անձանց անունները, ում Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունը մերժել է տեղեկանք տրամադրել վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում բնակվելու մասին: “Մինչ այդ հայտնի էր, որ վարչությունը տեղեկանք չի տրամադրել գործարար, ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանին և ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանին` Խուճուճ Էդոյին: Երեկ պարզվել է, որ տեղեկանք չի տրամադրվել նաև ՀՀԿ-ական, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդուն` Դավիթ Սեդրակյանին, ով սովորում է արտերկրի համալսարաններից մեկում: Տեղեկանք չեն ստացել նաև ՀԱԿ անդամներ Վոլոդյա Հովհաննիսյանը և Արմեն Սահակյանըե: