Ապագա քաղաքական գործընթացների համար որոշակի հող է նախապատրաստվում․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հուլիսին, երբ բոլորն արձակուրդում են, եւ մարդիկ ավելի են հակված թեթեւ շփումների, քաղաքական հանդիպումների ու զոնդաժների լավ շրջան է:

Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Ծաղկաձոր՝ իր հանգստավայր է պարբերաբար հրավիրում տարբեր խմբերի, քաղաքական շրջանակների՝ մի կտոր խորոված ուտելու, մի երկու բառ փոխանակելու: Ոչ մի կոնկրետ խոսակցություն սեղանի շուրջ չի ընթանում: Ըստ ամենայնի՝ ապագա քաղաքական գործընթացների համար որոշակի հող է նախապատրաստվում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս