Armenian text to speach

ԵՏՄ անդամ երեք երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալները նվազել են․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած ՀՀ իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբերից սրընթաց սլանում են Եվրասիական տնտեսական միություն, սակայն այս ընթացքում նվազել են ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները ԵՏՄ անդամ երկրների հետ: Այս մասին է փաստում պաշտոնական վիճակագրությունը:

«Ժողովուրդ»-ը պարզել է, որ ԵՏՄ անդամ երեք երկրների` ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ առեւտրաշրջանառության ծավալներն ընդհանուր առմամբ նվազել են 14.9 տոկոսով: ՌԴ-ի հետ 2014թ. առաջին կիսամյակում ՀՀ առեւտրաշրջանառության ծավալները կազմել են 596 մլն դոլար, որը 0.5 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից, Բելառուսի հետ առեւտրաշրջանառությունը նվազել է ավելի մեծ տեմպերով` 32.8 տոկոսով: Միայն որոշակի աճ կա Ղազախստանի հետ առեւտրաշրջանառության մեջ` 17.4 տոկոս:

Սակայն դա չի կոմպենսացնում գրանցված ընդհանուր անկումը: Նշենք, որ ԱՊՀ երկրների հետ ՀՀ առեւտրաշրջանառությունը նվազել է ընդհանուրը 4.4 տոկոսով»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։  




Լրահոս