Իրավապահ համակարգը սարսափում է լրագրողների դեմ արշավից․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Դատարանը փորձում է փակ դատաքննություն անցկացնել տեղեկատվության տարածմանը վերաբերող գործով (որով անցնում են «Հրապարակն» ու ilur.am-ը), ինչն ապացուցում է, որ իրավապահ համակարգը սարսափում է լրագրողների դեմ իր իսկ ձեռնարկած արշավից։ Խոսքը վերաբերում է աղբյուրի բացահայտման դատական պահանջին, մասնավորապես, Շիրակի ոստիկանապետի և ըմբիշ Արթուր Ալեքսանյանի միջև հայտնի միջադեպի մասին հրապարակումներին։

Ըստ թերթի՝ նախ լրատվամիջոցներին չհրավիրեցին առաջին ատյանի դատարանի նիստին, որի ընթացքում քննարկվում էր ՀՔԾ քննիչների՝ աղբյուրը բացահայտելու պահանջը։ Ապա հուլիսի 29-ին դատավոր Եվա Դարբինյանը դռնփակ նիստ անցկացնելու որոշում ընդունեց։ Տեսախցիկներով և ձայնագրիչներով զինված լրագրողական հանրույթը և նրանց շահերը ներկայացնող փաստաբանները նախ երկար սպասեցին վերաքննիչ դատարանի անցակետի մոտ։ Ապա դատավորը կարգադրիչների օգնությամբ կնախեց զինված «թշնամու» մուտքը նիստերի դահլիճ։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։




Լրահոս