Ախթալայի հանքը հինգ տարով տրվել է Մաքսիմ Հակոբյանին․«Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայրն է, վերջերս ձեռք է բերել մանկապղծության մեղադրանքով մոտ երեք տարի առաջ կալանավորված «Մեթըլ Փրինս Էլ–Թի–Դի»–ի սեփականատեր Սերոբ Տեր–Պողոսյանին պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը։

«Կան նաև տեղեկություններ, որ Ախթալայի հանքը հինգ տարով տրվել է Մաքսիմ Հակոբյանին՝ կոնցեսիոն կառավարման։ Երեկ այս տեղեկությունը չհաջողվեց ճշտել անձամբ Մ. Հակոբյանից։ Ողջ օրը նրա հեռախոսը չէր պատասխանում, իսկ երեկոյան հեռախոսին պատասխանեց վարորդը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 




Լրահոս