Այսօր Earth Hour -ն է. Ժամը 20:30-ին անջատեք լույսերը. Կոչ ՄԱԿ -ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան կոչ է անում Հայաստանի բնակիչներին միանալ երկրագնդի բնակչությանը և շաբաթ երեկոյան` մարտի 31-ին ժամը` 20:30-ին անջատել ոչ կենսական նշանակության լույսերը` նշելու Երկրի ժամ-ը:ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայության հաղորդմամբ, լույսերի մեկ ժամով անջատելը կբերի դրական փոփոխության շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Երկրի ժամ-ը սկսվել է 2007թ. Սիդնեյում, Ավստրալիայում, երբ 2,2 միլիոն անհատներ և 2,000 ընկերություններ մեկ ժամով անջատեցին լույսերը` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Եվ միայն մեկ տարի անց Երկրի ժամ-ը դարձավ համընդհանուր կայուն շարժում` ներգրավելով ավելի քան 50 միլիոն մարդ աշխարհի 35 երկրներից, տարածաշրջաններից:Նյու Յորքի գրասենյակում Երկրի ժամ-ի կապակցությամբ ՄԱԿ-ի գործընկերները կանջատեն լույսերը մեկ ժամով: Կմասնակցեն նաև մյուս գրասենյակները, ինչպես նաև աշխարհի շատ երկրներ և կազմակերպություններ: Լույսերն անջատում են մարտի 31-ին, ժամը 20:30-ին:




Լրահոս