![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/1403933061_pan-gi-mun.jpg)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել պայմանավորվածությունը հրադադարի մասին և զերծ մնալ բռնություններից:
Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում, տեղեկացնում է РИА Новости-ին:
Գլխավոր քարտուղարը լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ կիսելով անհանգստությունը վերջին օրերին հակամարտության գոտում լարվածության սրման վերաբերյալ:
Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախորդ շաբաթ գրանցվել են մի շարք միջադեպեր: