Թուրքիայում ձերբակալել են գաղտնի կազմակերպության անդամ-ոստիկանների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում 33 ոստիկաններ են ձերբակալվել, որոնք կասկածվում են քաղաքացիների հեռախոսների ապօրինի գաղտնալսման մեջ:

Նախօրեին կասկածյալներին ձերբակալել են երկրի 13 մարզերում իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում:

Օպերացիային, որի հիմնական փուլն իրականացվել է Ստամբուլում, մասնակցել են Անվտանգության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցները: Ձերբակալվածների թվում կան անվտանգության տարածքային վարչությունների ծառայողներ:

Այս օպերացիան արդեն երկրորդն է վերջին երկու շաբաթվա ընթացքում: Հուլիսի 22-ին նման օպերացիայի ընթացքում ձերբակալվել էին 115 ոստիկաններ, որոնցից 31-ը կալանավորվել են: Նրանցից ոմանք մեղադրվում են նաև լրտեսական գործունեության մեջ:

Երկու դեպքերում էլ ձերբակալման համար հիմք է ծառայել Թուրքիայի քաղաքացիների հեռախոսների գաղտնալսման գործով ստացված տեղեկատվությունը: Նշենք, որ գաղտնալսման են ենթարկվել նաև կառավարության անդամների հեռախոսները:

Քննության տվյալներով, գաղտնալսմամբ զբաղվել են ոստիկանության համակարգում ստեղծված գաղտնի կազմակերպության անդամները:




Լրահոս