Հրաչյա Հարությունյանի վճիռը չե՞ն բողոքարկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մոսկվայի Տրոիցկի դատարանում հայազգի վարորդ, 18 մարդու մահվան մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման 6 տարի 9 ամիս ժամկետով:

Armlur.am-ի հետ զրույցում Հարությունյանի դուստրը` Լիլիթը, հայտնեց, որ իրենք երեկ վճռից անմիջապես հետո զրուցել են պաշտպան Ռուբեն Մարգարյանի հետ, ով հայտնել է, որ դեռևս հստակ չէ` իրենք կբողոքարկեն դատարանի որոշումը, թե ոչ:

Այդուհանդերձ, ինչպես հայտնեց Լիլիթ Հարությունյանը, պաշտպանն իրենց հայտնել է, որ կեղծ փաստաթղթերի մասով բողոքարկում լինելու է:

Նշենք, որ Ռուբեն Մարգարյանը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին էր ներկայացրել գործով նիստի հետ կապված մանրամասներ, որում ասվում էր, թե նախաքննության մարմնի կողմից ներկայացված որոշ ապացույցներ, այդ թվում Հրաչյա Հարությունյանի կողմից միտումնավոր կեղծված փաստաթուղթ ներկայացնելը, պետք է հանվեր քրեական գործից, սակայն դրանք այդպես էլ մնացել էին վարույթում:

Հիշեցնենք, որ դատարանն ասել է, թե Հարությունյանը վարել է չգրանցված տրանսպորտային միջոց, չի պահպանել երթևեկության կանոնները, մեծ արագություն է հավաքել, ուշադիր չի եղել ճանապարհին:




Լրահոս