Ադրբեջանի Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է 19-ամյա զինվոր Մուրադ Սամեդովը: Եվս մեկ դժբախտ պատահար է տեղի ունեցել Բեյլագանի շրջանում գտնվող զորամասում, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Լրատվականը տեղեկացնում է, որ 1995 թ.-ին ծնված Մուրադ Սամեդովը և 1992թ.-ին ծնված Ջադիդ Մամեդովը զոհվել են անձնական զենքից անզգուշությամբ արված կրակոցների արդյունքում:
Նշենք, սակայն, որ «դժբախտ պատահարի» վարկածը բավականին անարժանահավատ է թվում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ադրբեջանական կողմը հայտարարել էր վերջին օրերին շփման գծում տեղի ունեցած բախումների արդյունքում 13 զոհերի մասին: Սակայն ԼՂՀ Պաշտպանական բանակի տեղեկություններով այդ թիվը գրեթե կրկնակի անգամ ավել է: Իրենց կորուստները միտումնավոր պակասեցնող ադրբեջանցիները, հավանաբար, ստիպված կլիւնեն առաջիկա օրերին ևս հայտարարել «խաղաղ պատճառներով» ադրբեջանզի զինծառայողների զոհերի մասին: