Չինարիի գյուղացիներն իրենց ապահով են զգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքում, որը 28 կմ ընդհանուր սահման ունի Ադրբեջանի հետ, բերքահավաքի եռուն շրջան է: Գյուղացիների շրջանում կարող է վախ առաջանալ` կապված հակառակորդի կողմից հնչող կրակոցների հետ:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս գիշեր սահմանը խաղաղ է եղել: Գյուղապետը նշեց.«Փառք Աստծո, որ մեր բանակը կա, մեր զինվորները զգոն են, և մեր գյուղացիները դա գիտակցում են և իրենց գործերը` հողի ու բերքի հետ կապված, կազմակերպում են պատշաճ ձևով: Գյուղացիներին զինելու կարիք չկա. իրենց ապահով են զգում`շնորհիվ մեր կանգուն բանակի»:




Լրահոս