ԱՄՆ-ին մտահոգում են Ուկրաինայի սահմանի մոտ ՌԴ զորավարժությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի վարչակազմը «խորապես անհանգստացած է» Աստրախանի մարզում Ռուսաստանի կողմից անցկացվող զորավարժությունների կապակցությամբ: Այս մասին լրագրողների հետ ժեպազրույցում հայտարարել է պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին:

Նրա խոսքով՝ նման մանևրները սադրանք են հանդիսանում և միայն ծառայում են Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին լարվածության սրմանը:

Փսակին նշել է, որ Վաշինգտոնի նման բացասական արձագանքը բացառապես պայմանավորված է Ուկրաինայի ճգնաժամով:

Ամերիկացի դիվանագետը հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանին ուկրաինացի անջատողակններին զենք և ֆինանսական միջոցներ փոխանցելու մեջ. տեեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս