
Մեքսիկայի հավաքականի ավագ Ռաֆայել Մարկեսը տեղափոխվել է «Վերոնա»:
«Ռաֆայել Մարկեսը տեղափոխվել է «Վերոնա». մենք կարծում ենք, որ Մարկեսի կարիերայի այս շրջանը հաջողություններով լի կլինի»,- գրում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 35-ամյա Մարկեսը 2010 թվականին է հեռացել «Բարսելոնայից», որտեղ խաղում էր նախորդ 7 տարիներին: Իսկ 2010-2012-ը խաղալով «Նյու Յորք Ռեդ Բուլսում»՝ մեքսիկացի ֆուտբոլիստը տեղափոխվել էր «Լեոն»: