
Այսօր, մարտի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05.00–ի սահմաններում Իսակովի պողոտայում, Ոստիկանության ակադեմիայի դիմաց, թիվ 231 էլեկտրասյան մոտ իրար են բախվել 28–ամյա Էդգար Մելքոնյանի վարած ՎԱԶ–21144 մակնիշի 14 ՍՕ 707 համարանիշի 35-ամյա Արայիկ Մելքոնյանի Օպել մակնիշի 20 ՕՏ 894 համարանիշի և Երևանշին ԲԲԸ–ին պատկանող 36-ամյա Պետրոս Մելքոնյանի վարած 4–701Ռ բարձիչ տրակտորը։Վթարի հետևանքով ՎԱԶ–21144–ի վարորդ Է. Մելքոնյանը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։