Վերջերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել էր, թե առաջիկայում ՄԻՊ գրասենյակներ կհիմնեն նաև մարզերում: Թերթի տեղեկություններով` մարզային աշխատակիցների ընտրությունը կազմակերպվում է “”սկայպի”” միջոցով: Այս տեղեկատվությունը քննարկվում էր նաև “”Ֆեյսբուք”” սոցիալական ցանցում, որտեղ օգտատերերից մեկը գրել էր. “”Այստեղից կարելի է երկու եզրակացություն անել, օմբուդսմենի գրասենյակում կամ նախապես գիտեն, թե ում են ընդունելու աշխատանքի, կամ էլ տիրում է կատարյալ անլրջություն: Ամեն դեպքում պնդում եմ, որ ՄԻՊ-ի գրասենյակի կադրերի բաժնի աշխատակիցները շատ երկար ժամանակով վերապատրաստվելու կարիք ունեն: Հիմնավոր առիթ է աշխատակազմի կարողությունների զարգացման հիմքերով մի ծրագիր ներկայացնել դոնորներին: Իմ կարծիքով` սուրճի բաժակով գուշակելն ու ընտրելն ավելի ճշգրիտ տարբերակ է, քան իրենց անսկզբունքային մոտեցումները””:
168 ժամ. ՄԻՊ մարզային աշխատակիցները կընտրվեն “”սկայպ””-ո՞վ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ