
Երեկ Ազատության հրապարակում կազմակերպված ՀԱԿ հանրահավաքին մասնակցում էր դերասան, երգիծական հեռուստահաղորդումներից բոլորին հայտնի Հովհաննես Ազոյանը` Հովոն: Նա նույնիսկ հարթակ բարձրացավ և ջերմ բարևեց Խաչատուր Սուքիասյանին: Ազոյանը երևի որոշել է փորձել ընդդիմադիրի փշոտ ու դժվարություններով լեցուն դերը: Օրեր առաջ նա այցելել էր նաև Մաշտոցի պուրակ: Իսկ հեռուստատեսությունում չեն սիրում ակտիվ և հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողներին: