ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կոչ են անում դադարեցնել բռնությունները Ղարաբաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման և հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ: Ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին հերթական անգամ շեշտել է, որ այս հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի:

ՆԱՏՕ-ն ևս անհանգստացած է վերջին օրերին հայ-ադրբեջանական գծում լարվածության ուժգնացման կապակցությամբ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համակարգող Ուիլյամ Լաուն:

Նա նշել է, որ հանդիսանում է Լեռնայի Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից: Լաուն հավելել է, որ լարվածության սրումը սպառնում է կայունությանը ոչ միայն Հայաստանում և Ադրբեջանում, այլև ողջ տարածաշրջանում:




Լրահոս