Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելու 100-ամյակը Մեծ Բիտանիայում նշել են «Հանգցնել լույսերը» (Lights Out) ակցիայի անցկացմամբ: Շատ մարդիկ երկուշաբթի երեկոյան անջատել են լուսավորությունն իրենց տներում՝ թողնելով լույսի միայն մեկ աղբյուր:
Մեկժամյա ակցիայի ընթացքում լույսը հանգել է ոչ միայն բնակելի տներում, այլև՝ թանգարաններում, ուսումնական հաստատություններում և կառավարական շենքերում: Դրանց թվում էրն Դաունինգ սթրիտի վրա գտնվող վարչապետի նստավայրը, Մադամ Տյուսսոյի թանգարանը, արվեստների թագավորական ակադեմիան, Ագային պատկերասրահը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների շենքերը, Բրիտանական գրադարանը և այլն. տեղեկացնում է itar-tass.com-ը:
«Հանգցնել լույսերը» նախագիծը ի հայտ է եկել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդվարդ Գրեի հայտնի արտահայտությունից հետո, որը նա արել է 1974թ.:
Գերմանիայի կառավարությունից ժամկետի լրանալուն պես պատասխան չստանալով Միացյալ Թագավորույթյան ուլտիմատումին՝ Գրեյը, նայելով մութ լոնդոնյան երկնքին, բացականչել է. «Ողջ Եվրոպայի լույսը խամրեց, մենք այն այլևս չենք տեսնի մեր ողջ կյանքի ընթացքում», – ասել է Գրեյը: Այս բառերով էլ Մեծ Բրիտանիան դարձել է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից: