
Ժամանակին տեղեկատու բյուրոներ կային, որոնց գոյության մասին ժամանակակից լրատվությունը լռում է: Հարկ է կարծել, որ այդպիսիք արդեն չեն գործում, քանի որ մեր ֆոտոխցիկի տեսադաշտում հայտնված քաղաքացին շրջիկ բյուրոյի դերն է ստանձնել: Եվ դատելով շապիկի վրա գրվածից՝ նա խոստանում է պատասխանել բոլորի հարցերին:
Նա համակարգիչ չունի, ու թե որտեղ է ահռելի քանակությամբ ինֆորմացիան հավաքել ու խոստանում մատակարարել, դժվար է պատկերացնել: Հավանական է նաև, որ նա խոսք ու զրույցի մեծ սիրահար է, և «Հարցրո՛ւ ինձ» գրությանը արձագանքներ լսելու դեպքում երկար-բարակ խոսում է ամեն ինչից: