ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` օգոստոսի 8-ին Սոչիում կայանալիք հադիպումն անցկացվելու է ԼՂ հակամարտությանն ուղղված բանակցությունների կազմակերպման նպատակով:
Թեմայի առնչությամբ Armlur.am-ը զրուցեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ: «Հանդիպման հետ կապված որևէ դրական ակնկալիք չունեմ, այս ամենը ձևական բնույթ է կրում և բանակցային գործընթացում որևէ փոփոխություն, որը կնպաստի լարվածության չեզոքացմանը, չեմ սպասում»,-նշեց Տ. Կարապետյանը:
Լուսինե Հակոբյան