Իսպանական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը իր թիմի ղեկավարությունից կողմից տուգանվել է սոցիալական կայքերում իր վարքագծի պատճառով. տեղեկացնում Mundo Deportivo պարբերականը:
Աշխարհի առաջնության ավարտից հետո ֆուտբոլիստը սոցկայքերում տեղադրել է իր լուսանկարները Իբիցա հանգստավայրում, ուր նա ժամանակ է անցկացրել թոփ մոդելների և ամերիկացի դերասանուհի Փերիս Հիլթոնի ընկերակցությամբ:
«Բարսելոնի» ղեկավարությունը պահանջել է, որ Նեյմարը կենտրոնանա իր վնասվածքի վերականգնման վրա, որը նա ստացել էր մունդիալի ժամանակ Կոլումբիայի հավաքականի հետ խաղում (2:1), որն անցկացվել է հուլիսի 4-ին: Ակումբը կոչ է արել Նեյմարին քիչ գովազդել իր ազատ ժամանակը սոցիալական ցանցերում: