Այսօր այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց “Բարգավաճ Հայաստան” քաղաքական խորհրդի անդամ :Նա նշեց, որ ԲՀԿ-ն, մասնակցելով ընտրություններին, նպատակ ունի շատ կարճ ժամանակահատվածում իրականացնելու բարեփոխումներ:Թե ինչպես է պատրաստվում կուսակցությունը մասնակցել ընտրություններին, Ուրիխանյանը չցանկացավ բացել գաղտնիքները, բայց նշեց, որ կուսակցությունը չի պատրաստվում որևէ մեկի հասցեին “ցեխ շպրտել”:”ԲՀԿ-ն ոչ մեկի վրա ցեխ չի շպրտել եւ չի էլ պատրաստվում: ԲՀԿ-ում “սև տեխնոլոգիաների” կիարառումը ընդունված չէ, նախընտրական քարոզարշավը լինելու է օպտիմիստական”,- նշեց քաղաքական գործիչը:Արդյո՞ք հանրահավաքով կմեկնարկի կուսակցության քարոզարշավը, հարցին, նա նշեց, որ չի ցանկանում դեռ բացահայտել: Խոսելով ԲՀԿ-ի համամասնական ցուցակի մասին, Ուրիխանյանն այն գնահատեց ժողովրդավարական, քանի որ ընդգրկում է մեծ թվով երիտասարդների, ինչն էլ ըստ նրա ժողովրդավարության չափանիշ է: “Համամասնական ցուցակը ձևավորված է ԲՀԿ-ի սկզբունքների եւ ծրագրերի հիման վրա, քանի որ ցուցակի 30 տոկոսը երիտասարդներ են, ինչը ժողովրդավարության չափանիշ է”,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե կան էլ բացառություններ, ապա հաստատում են ընդհանուր կանոնը:
ԲՀԿ-ն հստակ այլընտրանք է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում եվ կոալիցիային.Տիգրան Ուրիխանյանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ