«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին օգոստոսի 5-ին պաշտոնապես հայտարարեց, որ այլևս հանդես չի գա Իսպանիայի ընտրանու կազմում: 34-ամյա կիսապաշտպանը չի բացատրել իր որոշման պատճառները, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Չավին հավաքականում հանդես է եկել 2000 թ.-ից և անցկացրել է 132 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ: Նա Իսպանիայի կազմում դարձել է Աշխարհի չեմպիոն և երկու անգամ Եվրոպայի չեմպիոն: