Դատարանը պարտավորեցրել է Մ. Տեր-Առաքելյանին հրապարակայնորեն հերքել «Յունիբանկի» վերաբերյալ զրպարտչական տեղեկությունները. 168.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

168.am-ը գրում է. Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի նկատմամբ 18.04.2014թ. կայացրած վճիռը:

Հիշեցնենք, որ «Յունիբանկ» ՓԲԸ-ն դեռևս 2011թ.-ի հուլիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Մանվել Տեր-Առաքելյանին` բանկի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ տարածելու և զրպարտության համար: Ըստ այդմ, դատարանը պարտավորեցրել է Մանվել Տեր-Առաքելյանին News.am էլեկտրոնային լրատվական կայքում հանդես գալ հերքման տեքստով` հայցելով «Յունիբանկ» ՓԲԸ-ի և լրատվական կայքի ընթերցողների ներողամտությունը իր հարցազրույցում բանկի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող զրպարտչական տեղեկություններ հայտնելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս